Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան ստեղծվել է 2006թ-ին: Այն գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարությունում: Ֆեդերացիայի նպատակներն ու խնդիրներն են.

*Մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակության: *Դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակումը: *Դպրոցականների ֆիզիկական կարողությունների մոնիտորինգի անցկացումը: *Խթանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներ: *Նպաստել ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացմանը, ֆիզիկական հմտությունների օբյեկտիվ գնահատմանը: *Ֆիզիկական կուլտուրան և մանկական սպորտն ի սպաս դնել մատաղ սերնդի համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը: *Դպրոցականների կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, դաստիարակել երիտասարդություն՝ պատրաստ հայրենիքի պաշտպանությանը: *Կայուն հիմքերի վրա դնել արտադպրոցական ու արտադասարանական աշխատանքները: 2011 թ. Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան դարձել է Միջազգային դպրոցական ֆեդերացիայի լիիրավ անդամ: Ֆեդերացիան օժանդակում է հանրակրթական ուսումնական հաստատություններում և, հատկապես, դպրոցներում ձևավորելու ըստ մարզաձևերի հավաքական թիմեր: Ձևավորված թիմերը իրավունք են ստանում մասնակցելու հանրապետական դպրոցական մրցումներին և առաջնություններին: Ֆեդերացիան զանազան միջոցառումների միջոցով պատանի մարզիկներին ընդգրկում է օլիմպիական շարժման մեջ և նրանց նախապատրաստում խոշոր միջազգային մեկնարկներին: Գրեթե բոլոր խաղային մարզաձևերից հանրապետական առաջնության մրցումների հաղթողները նվաճում են ուղեգրեր` մասնակցելու Միջազգային դպրոցական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող դպրոցականների աշխարհի առաջնություններին: Հայաստանի դպրոցականներն արդեն իսկ մասնակցել են միջազգային գիմնազիադային, որը կազմակերպվում է 3 տարին մեկ անգամ: Գիմնազիադայի հիմնական մարզաձևերն են՝ լողը, ատլետիկան և գիմնաստիկան: 2012-2014 թթ Հայաստանի դպրոցականները մասնակցություն են ունեցել ատլետիկա, ֆուտ-զալ, վոլեյբոլ, սեղանի թենիս, հանդբոլ մարզաձևերից աշխարհի առաջնություններին: Մեր դպրոցականների մասնակցությունը նշված մարզաձևերից կարելի է համարել հաջողված: Յուրաքանչյուր տարի 1-6-րդ դասարանի աշակերտների համար ֆեդերացիան կազմակերպում է տարաբնույթ հետաքրքիր սպորտային մասսայական միջոցառումներ: Ամեն տարի կազմակերպվում է «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումներ, որին մասնակցում են շուրջ 150.000 դպրոցականներ: Իսկ 7-9-րդ դասարանցիների համար կազմակերպվում են «Հուսո մեկնարկներ», «Ուրախ մեկնարկներ», «Նավասարդյան խաղերը» և այլ զվարճալի միջոցառումներ: Ավագ դպրոցների համար արդեն ավանդական են դարձել անկախության տարեդարձին նվիրված «Դպրոցականների հանրապետական մարզական խաղերը»: Ֆեդերացիան իր ուրույն գործունեությունն է ծավալում օլիմպիական մարզաձևերի զարգացման գործում: Այսպես. արդեն իսկ 2012 թ. հանրապետությունում ֆեդերացիան կազմակերպեց և անց կացրեց լողափնյա վոլեյբոլի հանրապետական առաջնություն: Ուսումնասիրելով լողափնյա մարզաձևերի յուրահատկություններն ու մատչելիությունը, ֆեդերացիան հանրապետության դպրոցականների համար մշակեց նոր մարզաձևերի ծրագրեր ու կանոնակարգեր և առաջին անգամ Սևան քաղաքում անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ՀՀ դպրոցականների «Լողափնյա վոլեյբոլի», «Լողափնյա ֆուտբոլի», «Լողափնյա հանդբոլի» հանրապետական առաջնություններ: Ֆեդերացիան իր ներկայացուցիչներն ունի գրեթե բոլոր մարզերում, իսկ Գավառում՝ մասնաճյուղ, բայց արդեն իսկ այս տարվանից նախատեսում է մասնաճյուղեր ունենալ հանրապետության բոլոր մարզերում: <br/><br/> Republican Sports Federation of Schoolboys Was established in 2006. In 2011 the federation became the full member of the International school sport federation. It helps to form teams according to sports in general education schools. The federation includes young athletes in the Olympic movement and prepares them for major international start ups through various events. The winners of the Republican Championship get chance to take part in the World School Championship organized by International School Sport Federation. The schoolchildren of Armenia have already taken part in International Gymnasiade. Participation to the mentioned championships can be considered successful. Every year for the 1-6th grade pupils are organized “National Assembly Cup” drawing competition in which over 120000 pupils are taking part. “Urakh meknarkner” (“Happy starts”), “Navasardian khagher” (“Navasard games”) and other entertaining events are being held for the 7-9th graders. For the high schools has already become traditional the "Republican School Games for Schoolchildren" dedicated to the anniversary of independence. The federation has its own unique activity in the development of the Olympic sports. In 2012 the federation organized and conducted the “Beach Volleyball” republican championship in Armenia. Later “Beach Handball” and “Beach Football” republican championships were also held. http://www.isfsports.org/

Դպրոցականների Սեղանի թենիսի աշխարհի առաջնություն
2016 թվ-ի ապրիլի 2-8-ը Իսրայելի Էիլաթ քաղաքում կայացավ Սեղանի թենիսի դպրոցականների Աշխարհի առաջնությունը: ՀՀ դպրոցականները մասնակցեցին Աշխարհի առաջնությանը 1 տղաների և 1 աղջիկների թիմերով: Դպրոցականների Աշխարհի առաջնությանը մասնակցում էին տղաների 17, իսկ աղջիկների 15 թիմ: Արդյունքում տղաների դպրոցական թիմը գրավեց 15-րդ տեղը, աղջիկների դպրոցական թիմը գրավեց 8-րդ տեղը:
Դպրոցականների աշխարհի առաջնություն
2015 թ. ապրիլի 17-25-ը Հայաստանի Հանարապետության տղաների և աղջիկների դպրոցական թիմերը մասնակցելու են Ֆրանսիայի Հանրապետությունում կայանալիք Բասկետբոլի դպրոցականների աշխարհի առաջնությանը, որը կազմակերպում է Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան:
Դպրոցականների սպարտակիադա
2015 թ. հուլիս-օգոստոս ամիսներին առաջին անգամ կանցկացվի դպրոցականների սպարտակիադա լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ և հանդբոլ մարզաձևերից:
ԱՊՀ երկների միջազգային փառատոն
Արդեն իսկ ավանդույթ է դարձել Հայաստանի Հանարապետության դպրոցականների մասնակցությունը ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային սպորտային փառատոնին: Հանարապետության դպրոցականները պատշաճ մակարդակով մասնակցել են փառատոնին և առանձին մարզաձևերից գրավել մրցանակային տեղեր: 2015 թ. մայիսի 16-23-ը դպրոցականները 3-րդ անգամ կմասնակցեն փառատոնին, որտեղ իրենց հասակակից երեխաների հետ կմրցեն մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն մարզաձևերից:
ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 24-րդ հանրապետական մարզական խաղեր
Ավանդական դարձած այս միջոցառումը նվիրված է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Խաղերին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից դպրոցահասակ պատանիներ և աղջիկներ: Նրանք մրցում են Վոլեյբոլ, Բասկետբոլ, Հանդբոլ, Ֆուտբոլ, Ս/թենիս, Թ/աթլետիկա, Ֆուտ-զալ, Լողափնյա վոլեյբոլ, Բադմինթոն մարզաձևերից, որոնց հաղթողները իրավունք են նվաճում մասնակցելու դպրոցականների աշխարհի առաջնության մրցումներին:
Ագաթանգեղոսի 13
հեռ.՝ +37410529400
ֆաքս՝ +37410567113,
Էլ. Փոստ՝ schoolboysarmenia@yandex.ru